«Բարսելոնայի» ֆուտբոլիստը կարող է բաց թողնել «Ռեալի» հետ հանդիպումը

«Բարսելոնայի» պաշտպան Սերժի Ռոբերտոն վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել «Ռեալի» հետ հանդիպումը Լա Լիգայում, հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը։

«Ռոբերտոն վնասել է աջ ոտքի ներբանային մկանը։ Նա չի կարողանա խաղալ, քանի դեռ խնդիրը չի վերացել»,- ասվում է կատալոնացիների հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 28-ին։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը 6 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։