Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ուժեղացնել թիմի պաշտպանությունը

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ուժեղացնել պաշտպանությունը 2024 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդցիները ցանկանում են երկարաժամկետ պայմանագիր կնքել ձախ և աջ եզրային պաշտպանների հետ, հիմնական թեկնածուն «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսն է։

Աջ եզրում ակումբը փնտրում է խաղացողի, ով կարող է փոխարինել Դանի Կարվախալին։ Մադրիդյան թիմին դուր է գալիս Ռիս Ջեյմսը, սակայն նրա տրանսֆերը համարվում է դժվար իրագործելի։

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» 9 տուրից հետո 24 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: