Հայաստանի հավաքականը պարտվեց ընկերական խաղում Հյուսիսային Մակեդոնիային

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ։

Մեր ընտրանին պարտություն կրեց՝ 3-1 հաշվով։

Տան տերերի կազմից աչքի ընկան Ալեքսանդր Տրայկովսկին, Միլան Ռիստովսկին և Դացին։ Մեր հավաքականի կազմում միակ գոլը հեղինակեց Էդուարդ Սպերցյանը։