Ուկրաինական «Շախտյորը» հայտարարել է գլխավոր մարզիչ Պատրիկ վան Լևենի հրաժարականի մասին։
Հոլանդացի մասնագետի հետ ակումբից հեռանում է նրա ողջ մարզչական շտաբը, որի գլխավորությամբ «հանքափորներին» հաջողվել է անցկացնել ընդամենը 12 պաշտոնական հանդիպում։
««Շախտյորը» շնորհակալություն է հայտնում Պատրիկ վան Լևենին և նրա օգնականներին պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում նրանց հաջողություններ և հաղթանակներ ապագայում», – գրել է ակումբի մամուլի ծառայությունը։