Կառլո Անչելոտտի. «Դրանք բոլորը ասեկոսեներ են»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է Բրազիլիայի հավաքականի մարզչի պաշտոնում իր հնարավոր նշանակման մասին լուրերին։

Իտալացի մասնագետը նշել է, որ շատ երջանիկ է Մադրիդում։

«Դրանք բոլորը ասեկոսեներ են: Հիմա ես շատ երջանիկ եմ «Ռեալում», – նշել է մարզիչը Radio Anchio Sport-ի եթերում, AS-ի հաղորդմամբ:

Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտին Մադրիդի «Ռեալի» ղեկին է 2021 թվականից։