«Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան ամուսնացել է

«Նապոլիի» և Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան ամուսնացել է իր սիրելիի՝ Նիցա Թավաձեի հետ։ Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները։

Ըստ աղբյուրների՝ պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Մցխեթայի Պայծառակերպություն եկեղեցում։ Տոնական երթին ներկա են եղել միայն ընտանիքի անդամներն ու զույգի մտերիմները։

Հայտնի է, որ աղջիկը սովորում է Թբիլիսիի բժշկական համալսարանում։ Զույգը հանդիպում է արդեն մի քանի տարի։ Նշենք, որ Կվարացխելիան յուրաքանչյուր գոլը նվիրում է կնոջը և դրա համար նույնիսկ հատուկ ժեստով է հանդես եկել։