Նաչոն կարող է մասնակցել «Բարսելոնայի» դեմ խաղին

Բողոքարկման հանձնաժողովը քննարկել է Մադրիդի «Ռեալի» բողոքը և որոշել է կրճատել պաշտպան Նաչո Ֆերնանդեսի որակազրկումը «Ժիրոնայի» հետ Իսպանիայի Լա Լիգայի 8-րդ տուրում (3:0) կոպիտ խաղի համար։

Այս մասին հայտնել է լրագրող Իսահակ Ֆուտոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): Այսպիսով, Ֆերնանդեսը կկարողանա մասնակցել իսպանական Պրիմերայի 11-րդ տուրի հանդիպմանը, որում Մադրիդի «Ռեալը» կհանդիպի կատալոնական «Բարսելոնայի» հետ։