Էդուարդո Կամավինգա. «Ինձ դուր չի գալիս խաղալը ձախ պաշտպանի դիրքում»

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան խոստովանել է, որ չի սիրում, երբ պետք է ձախ պաշտպանի դեր կատարի։

«Ինձ ամեն օր հարցնում են այս մասին: Ես եմ նա, ով խաղում է թիմի շահերի համար։ Նախկինում չգիտեի, թե ինչ է այս դիրքում խաղալը, բայց հարմարվեցի դրան՝ լինի դա Ֆրանսիայի, թե «Ռեալի» հետ:

Բայց դա ինձ դուր չի գալիս: Կարծում եմ՝ սա բոլորը գիտեն։ Բայց եթե ես պետք է այնտեղ խաղամ, ես դա անում եմ, թեև դրանից հաճույք չեմ ստանում: Ես դեռ կիսապաշտպան եմ։ Ես խոսե՞լ եմ Անչելոտիի հետ այս մասին: Ես խոսել եմ մարզչի հետ, բայց ինչպես ավելի վաղ ասել եմ, գլխավորը թիմն է։

Պետք էր ինչ-որ մեկին այս դիրքում դնել, և քանի որ ես թիմային ֆուտբոլիստ եմ, ես այնտեղ խաղացի, թեև դա ինձ այնքան էլ դուր չի գալիս։ Լավագույն բանը, որ կարող է անել ֆուտբոլիստը, այն է, որ ամեն ինչ տա ակումբի և թիմի համար:

Կյանքում դու միշտ չէ, որ ստանում ես այն, ինչ ուզում ես, ուստի պետք է ամեն ինչում տեսնել դրական կողմերը»,- Կամավինգայի խոսքերն է մեջբերում Marca-ն։