Կրիշտիանու Ռոնալդուի քույրը գրառում է կատարել

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույրը՝ Կատյա Ավեյրոն, արձագանքել է լուրերին, թե Իրանում ֆուտբոլիստին մտրակի 99 հարված է սպառնում։

«857 մտրակի հարված. Կներեք, սխալ եմ գրել՝ 857 գոլ»,- գրել է Ավեյրոն սոցցանցերում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին տեղեկություն հայտնվեց, որ 38-ամյա պորտուգալացուն 99 մտրակի հարված է սպասվում Իրանի օրենքները խախտելու համար։ Ռոնալդուն գրկել և համբուրել է հաշմանդամ նկարչին, ով նկարել է նրա դիմանկարը։ Ավելի ուշ Իրանի դեսպանատունը հերքել է այս լուրերը։