Հայտնի է, թե որքան գումարի դիմաց է պատրաստ «Ատլետիկոն» բաց թողնել Ժոաու Ֆելիշին

«Ատլետիկոն» ակնկալում է 80 միլիոն եվրո վաստակել հարձակվող Ժոաու Ֆելիշի համար, ով վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայում», հաղորդում է Diario Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մադրիդյան ակումբը կատալոնացիներին հայտնել է, որ պատրաստ է բաց թողնել 23-ամյա պորտուգալացուն 80 մլն եվրոյի դիմաց։

«Բարսելոնան», իր ծանր ֆինանսական վիճակի պատճառով, չի կարող իրեն թույլ տալ նման ծախսեր, ուստի հավանական է Ֆելիշին վերավարձակալելու և 2025 թվականին նրան իջեցված գնով հետ գնելու տարբերակը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք է բերել 23-ամյա պորտուգալացուն Մադրիդի «Ատլետիկոյից»: Նա թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 8 հանդիպում, դարձել 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։