Իտալական ակումբը կարող է վարձակալել Արդա Գյուլերին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերով հետաքրքրված է «Միլանը»։ 18-ամյա ֆուտբոլիստի հարմարվելը «արքայական ակումբին» բարդացել է վնասվածքների պատճառով։

Լրագրող Էքրեմ Քոնուրի խոսքով՝ «Միլանը» հավակնում է Գյուլերին, ով պլանավորում է հունվարին վարձակալել ծագող աստղին՝ գնելու հնարավորությամբ։ Ֆուտբոլիստը չի ցանկանում մրցաշրջանի ընթացքում հեռանալ Մադրիդի «Ռեալից»։