«Բարսելոնան» վերջնական որոշում է կայացրել Սերժի Ռոբերտոյի վերաբերյալ

Պաշտպան Սերժի Ռոբերտոն իր վերջին մրցաշրջանն է անցկացնում «Բարսելոնայում», նրա պայմանագիրը չի երկարաձգվի: Այս մասին BTV Esports-ին հայտնել է լրագրող Թոնի Խուանմարտին։

Լրագրողի խոսքերով՝ «Բարսելոնան» չի պատրաստվում թիմում պահել Սերժի Ռոբերտոյին: Ամենայն հավանականությամբ, Ռոբերտոն կարիերան կշարունակի ՄԼՍ-ում կամ Սաուդյան Արաբիայի առաջնությունում։

Սերժի Ռոբերտոն «Բարսելոնայի» ակադեմիայի սան է և փետրվարին կդառնա 32 տարեկան: