Ռոդրիգոն նշել է, թե որն է եղել ֆուտբոլի պատմության լավագույն եռյակը

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ռոդրիգոն նշել է, թե որն է եղել ֆուտբոլի պատմության լավագույն եռյակը։

«Ես, Նեյմարը, Վինիսիուսը և Ռիչարլիսոնը և բոլոր մյուսները, ովքեր կգան, որակյալ ֆուտբոլիստներ ենք և կարող ենք մեծ ներդրում ունենալ Բրազիլիայի հավաքականում։ Անձամբ ինձ ամենից շատ դուր եկավ դիտել «Ռեալի» եռյակը՝ Բեյլ, Բենզեմա ու Ռոնալդու»,- Ռոդրիգոյի խոսքերն է մեջբերում AS-ը։

Մադրիդյան լեգենդար եռյակը 2013/14 մրցաշրջանից մինչև 2017/18 մրցաշրջանը խփել է 442 գոլ և կատարել 192 գոլային փոխանցում։