Ժոաու Ֆելիշ. «Հիմա ես երջանիկ եմ և հիանալի ժամանակ եմ անցկացնում»

«Բարսելոնայի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիշը հայտարարել է, որ իրեն լավ է զգում կատալոնական ակումբում։

«Ինչպես տեսնում եք, ես երջանիկ եմ, որտեղ հիմա եմ: Ես ինձ լավ և վստահ եմ զգում: Հիմա իսկապես լավ ժամանակ է:

Ամենադժվարը լավ խաղամակարդակ պահպանելն է, ինչը ես չեմ կարողացել անել վերջին մրցաշրջաններում «Ատլետիկոյում»: Բայց ես աշխատում եմ ամեն օր և միշտ փորձում եմ կատարելագործվել՝ թույլ կողմերս բարելավելու համար:

Այո, հիմա ես երջանիկ եմ և հիանալի ժամանակ եմ անցկացնում»,- Ֆելիշի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։