Լաուտարո Մարտինես. «Ինչպիսի՞ մարդ պետք է լինես, որպեսզի օգտագործես քո դստեր մահը փող ստանալու համար»

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը մեկնաբանել է դատարանի որոշումը, ըստ որի՝ պետք է դրամական փոխհատուցում վճարի իր նախկին դայակի ընտանիքին, քանի որ ֆուտբոլիստը հեռացրել է իր ընտանիքի դայակին աշխատանքից՝ իմանալով դայակի խաբեության մասին։

«Երկար ժամանակ լուռ եղա ինձ չհարգող ընտանիքի հանդեպ։ Բայց ես թույլ չեմ տա, որ իմ ընտանիքին խայտառակեն։ Մենք աշխատանքի ընդունեցինք մի մարդու, ով արդեն հիվանդ էր և երկար տարիներ մեր ընկերն էր։

Մենք շատ բան ենք արել նրա և նրա ընտանիքի համար։ Մենք վճարեցինք նրանց տոմսերի համար, որպեսզի նրանք կարողանան թռչել, օգնեցինք նրան բուժման հարցում և օգնեցինք բնակարան գտնել իր ընտանիքի համար, որոնց պետք է համոզեինք գալ Իտալիա և խնամել մահամերձ դստերը:

Այսքանից հետո նրանք սպասեցին, մինչև իրենց աղջիկը մահանա, որպեսզի փորձեն մեզնից գումար վերցնել և առավելագույնս օգտվել ստեղծված իրավիճակից։

Մենք նրան օգնել ենք, երբ նա դրա կարիքն ուներ, իսկ հիմա մեզ փորձում են նսեմացնել: Ինչպիսի՞ մարդ պետք է լինես, որպեսզի օգտագործես քո դստեր մահը փող ստանալու համար»,- գրել է Մարտինեսը սոցցանցերում։