Կրիշտիանու Ռոնալդու․ «Հատուկ շնորհակալություն Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիային»

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրում», մեկնաբանել է ազգային հավաքականի մուտքը Եվրո-2024-ի առաջնություն։

«Ես շատ ուրախ եմ օգնել Պորտուգալիային ևս մեկ անգամ դուրս գալ մեծ մրցույթի եզրափակիչ։ Հատուկ շնորհակալություն Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիային և մարզադաշտում ներկա երկրպագուներին հրաշալի շնորհավորանքների համար»։ — գրել է Ռոնալդուն սոցցանցերից մեկում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Պորտուգալիայի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի 7-րդ տուրի խաղում 3:2 հաշվով հաղթել էր Սլովակիայի ընտրանուն և վաղաժամ ապահովել էր իր տեղը Եվրոպայի առաջնությունում: