Տոնի Կրոս․ «Ես պարզապես այս մրցանակն այնքան կարևոր չեմ համարում»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է «Ոսկե գնդակի» մասին։ Գերմանացի ֆուտբոլիստն այս մրցանակը կարևոր չի համարում։

«Ոսկե գնդակ». Դա հեղինակավոր է, բայց ոչ կարևոր։ Դա մեծ տարբերություն է։ Ես պարզապես այս մրցանակն այնքան կարևոր չեմ համարում, որքան որոշ ֆուտբոլիստներ։ Ոչ մի ֆուտբոլիստ մենակ ոչինչ չէր շահի»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանում 33-ամյա Տոնի Կրոսն անցկացրել է 11 հանդիպում։ Դրանցում գերմանացի կիսապաշտպանը դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։