«Բավարիան» փոխարինող է գտել Մանուել Նոյերին

Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Գրեգոր Կոբելը դարձել է Մյունխենի «Բավարիայի» տրանսֆերային նպատակը, հայտնում է Football Today-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Գերմանիայի չեմպիոնը Գրեգորին տեսնում է որպես վնասվածք ստացած Մանուել Նոյերին փոխարինող։ Մյունխենյան գրանդը բանակցություններ է վարում Կոբելի ներկայացուցիչների հետ։

25-ամյա շվեյցարացին վերջերս նոր պայմանագիր է կնքել «Բորուսիայի» հետ՝ մինչև 2028 թվականի կեսերը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 35 մլն եվրո։

Բունդեսլիգայի այս մրցաշրջանում Կոբելը 7 հանդիպում է անցկացրել, որոնցում բաց է թողել ութ գոլ։