«Բարսելոնան» տրանսֆերային նպատակ ունի

«Բարսելոնան» հետաքրքրված է «Բրայթոնի» վինգեր Կաորու Միտոմայի ծառայություններով։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ «Բարսելոնան» ակտիվորեն վերահսկում է իրավիճակը։ Ֆուտբոլիստը դեռևս տարեկան 500 հազար եվրոյից քիչ է վաստակում «Բրայթոնի» հետ գործող պայմանագրով։ Թոփ ակումբները տեղյակ են ֆուտբոլիստի իրավիճակին և պատրաստ են տրանսֆերն ավարտին հասցնել ձմեռային պատուհանի ընթացքում։

«Բրայթոնը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ, ով նախորդ մրցաշրջանում դարձավ Պրեմիեր Լիգայի գլխավոր հայտնություններից մեկը։ Այս մրցաշրջանում Միտոման անցկացրել է 8 հանդիպում, որտեղ դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։