«Ռեալը» որոշել է ձմռանը հարձակվող ձեռք չբերել

Մադրիդի «Ռեալը» որոշել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր հարձակվող ձեռք չբերել, հայտնում է Marca-ն։

Վերջերս Մադրիդյան ակումբը մտածում էր հարձակման գծում խաղացող ձեռք բերելու մասին, սակայն Ջուդ Բելինգհեմի և Խոսելուի հաջող ելույթները ազդեցին նրանց վերջնական որոշման վրա։ Մադրիդյան գրանդը չի կենտրոնանա հունվարին հարձակվող գտնելու վրա։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Բելինգհեմը անցկացրել է 8 հանդիպում, որոնցում դարձել է ութ գոլի հեղինակ։ Խոսելուն Լա Լիգայի ինը խաղում խփել է հինգ գոլ։