Կելվին Ֆիլիպսը ձմռանը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսը ձմռանը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա:

Ըստ Bild-ի՝ անգլիացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Բավարիան»: Անձամբ ֆուտբոլիստը, դժգոհ է անգլիական ակումբում կանոնավոր խաղային պրակտիկայի բացակայությունից։

Այս մրցաշրջանում 27-ամյա կիսապաշտպանը «Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդամենը 167 րոպե։ Անգլիական ակումբը պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին վարձավճարով։

«Մանչեսթեր Սիթին» Ֆիլիպսին գնել է «Լիդսից» 2022 թվականի ամռանը 49 միլիոն եվրոյով։