Կառլո Անչելոտտիի ապագայից նոր տեղեկություն կա

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կարող է մնալ ակումբում՝ չնայած նրա պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է մրցաշրջանի վերջում։

Լրագրող Էդուարդո Ագուիրեի խոսքով՝ Անչելոտտին մտադիր է մնալ «Ռեալի» ճամբարում։ Հաղորդվում է, որ իտալացին ինքը խնդիր է դրել իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնել մինչև այս տարվա վերջ։

Ըստ աղբյուրի՝ 64-ամյա մասնագետը փաստաթղթեր չի ստորագրել Բրազիլիայի հավաքականի հետ։ Բացի այդ, կողմերի միջև չկան պայմանավորվածություններ։