Պյոտր Զիելինսկին կարող է տեղափոխվել մադրիդյան ակումբ

«Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զիելինսկին կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հաղորդում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Մադրիդյան թիմը դիտարկում է Զիելինսկուն որպես Կոկեի հնարավոր փոխարինող, ում պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Զիելինսկին անցկացրել է ութ հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։