EURO-2024․ Լատվիա – Հայաստան․ Ավարտվեց առաջին խաղակեսը

EURO-2024-ի ընտրական փուլի 7-րդ տուրում Ռիգայի «Ստադիոն Ստոնկո» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում մրցում է Լատվիայի ընտրանու դեմ։

Երկու թիմերն էլ ակտիվ սկսեցին հանդիպումը, և ունեին գոլային պահեր հաշիվը բացելու համար հենց խաղի մեկնարկից։

Խաղի 39-րդ րոպեին տան տերերը բացեցին խաղի հաշիվը, գոլի հեղինակ դարձավ Յանիս Իկաունիեկսը։

Թիմերն ընդմիջման գնացին 1-0 հաշվով։