Պեպ Գվարդիոլան կարող է երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Նշվում է, որ ակումբը ցանկանում է նոր պայմանագիր կնքել իսպանացի մասնագետի հետ։ «Սիթին» պատրաստ է բանակցել առաջիկա շաբաթների ընթացքում։

Նոր պայմանագիրը եթե ստորագրվի, կգործի մինչև 2027 թվականը։