Իսպանական մեկ այլ գրանդ հաջորդ ամառ կարող է գնել Դանի Օլմոյին

«Բարսելոնան» հաջորդ ամառ կարող է գնել «Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոյին: Այս մասին հաղորդում է Sport Bild-ը։

Ըստ աղբյուրի՝ Օլմոն հետաքրքրված է մոտ ապագայում ակումբը փոխելու հարցում։ Իսպանացի ֆուտբոլիստի գործող պայմանագրով փոխհատուցման չափը կազմում է մոտավորապես 65 միլիոն եվրո։

Նշվում է, որ «Բարսելոնայի» ներկայացուցիչները մեկ տարի առաջ հանդիպել են Օլմոյի գործակալների հետ և քննարկել հնարավոր տրանսֆերի պայմանները։