Մադրիդի «Ռեալը» համաձայնել է երկարաձգել պայմանագրերը երկու ֆուտբոլիստների հետ

Մադրիդի «Ռեալը» համաձայնել է երկարաձգել պայմանագրերը երկու ֆուտբոլիստների հետ, հաղորդում է COPE-ը։

Ֆեդերիկո Վալվերդեի պայմանագիրը, որն ավարտվում էր 2027 թվականին, կերկարաձգվի մինչեւ 2028 թվականը։ Էդուարդո Կամավինգան, ում պայմանագրի ժամկետը լրացել է 2025 թվականին, կերկարաձգի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ մինչև 2028 թվականը։

Հաղորդվում է, որ Մադրիդի «Ռեալը» շուտով պաշտոնական հայտարարություն կանի: Կամավինգան և Վալվերդեն կստանան բարելավված պայմանագրեր՝ բարձրացված աշխատավարձերով: