EURO-2024. Հայաստանի ազգային հավաքականը ցավալի պարտություն կրեց (VIDEO)

EURO-2024-ի ընտրական փուլի 7-րդ տուրում Ռիգայի «Ստադիոն Ստոնկո» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում մրցեց Լատվիայի ընտրանու դեմ և պարտվեց 2-0 հաշվով։

Հանդիպման 39-րդ րոպեին տանտերիերի կազմում խաղի հաշիվը բացեց Յանիս Իկաունիեկսը՝ 1-0: Առաջին խաղակեսը ավարտվեց տան տերերի առավելությամբ։

Երկրորդ կեսում Լատվիայի հավաքականը մնաց 10 հոգով, երկրորդ դեղին քարտը ստացավ Մարկիս Օսսը։ Մեր թիմը ուներ լավ պահեր, սակայն այդպես էլ չհաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը։ Հանդիպման 68-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո տանտերերը կարողացան կրկնապատկել իրենց առավելությունը՝ 2-0։

Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը 7 միավորով 3-րդն է։

Խաղի տեսությունն՝