Գերմանական մեկ այլ ակումբ հետևում է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստի խաղին

«Բավարիան» կապ է հաստատել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ղեկավարության հետ՝ կիսապաշտպան Կուադիո Կոնեի տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Get German Football News-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին մյունխենցիները պաշտոնական առաջարկ չեն արել, այլ միայն քննարկել են հնարավոր տրանսֆերի հնարավորությունը։ «Բավարիայի» ղեկավարները հույս ունեն, որ կիսապաշտպանին կարելի է գնել ոչ շատ գումարով:

Ընթացիկ Բունդեսլիգայում Կոնեն վնասվածքի պատճառով ընդամենը երկու խաղ է անցկացրել։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 31 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 40 միլիոն եվրո։