Ստյոպա Մկրտչյան. «Մտածում ենք միայն Գերմանիա գնալու մասին»

Հայաստանի ազգային հավաքականի և «Օսիեկի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանը Լատվիայի դեմ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։

Պաշտպանը խոսել է թիմի տրամադրության ու վաղվա խաղի մասին.

«Եկել ենք այստեղ հաղթանակի համար, 3 միավոր վաստակելու համար։ Թիմում ամենինչ լավ է, լավ տրամադրվածություն ունենք։ Մտածում ենք միայն Գերմանիա գնալու մասին։

Լատվիան շատ լավ հավաքական ունի։ Չեմ ուզում ասել, թե ով է վաղը ֆավորիտը, բայցմենք եկել ենք հաղթելու այստեղ։ Հարգելով մրգակցին՝ մենք պետք է հաղթենք», – նշել է Ստյոպա Մկրտչյանը։