Ալեքսանդր Պետրակով. «Վաղն ամենակարևոր խաղն է»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը խոսել է Լատվիայի հավաքականի դեմ հանդիպման մասին։

«Համաձայն եմ, որ Լատվիան վատ թիմ չունի։ Նրանք լավ խաղ անցկացրին Ուելսում և կարծում եմ, որ Թուրքիայի դեմ տնային խաղում արժանի չէին պարտության։ Մեր դեմ ևս լավ ելույթ ունեցան։

Հասկանալի է, որ մարդիկ ունեն ամբիցիաներ և ցանկանում են միավորներ վաստակել։ Վաղը լինելու է շատ ծանր հանդիպում։

Էդգար Սևիկյանից տպավորությունները լավն են, ես նախկինում ևս զրուցել էի նրա հետ։ Շատ շփվող տղա է, նա ինձ հասկանում է։

Կարևոր է, որ նա հասկանա մեր խաղի սկզբունքները և այն, որ ազգային հավաքականը մի քիչ տարբեր է։ Նշել եմ, որ երկրի առաջնությունում ու ազգային թիմում խաղալը շատ տարբեր է։ Առայժմ նա մեկ մարզում է անցկացրել, այսօր կլինի ևս մեկ մարզում։ Շուտով կտեսնենք, թե ինչ տեսք ունի նա մարզման ժամանակ։

Մենք կենտրոնանում ենք յուրաքանչյուր խաղի վրա առանձին։ Երբ գլխավորեցի Հայաստանի հավաքականը, ասացի, որ մեր գլխավոր նպատակը Եվրոյի ուղեգիր նվաճելն է, սակայն մենք խաղում ենք հանդիպումից հանդիպում և հիմա չենք նայում մրցաշարային աղյուսակին։ Վաղն ամենակարևոր խաղն է։ Ամեն բան կախված է դրանից»,- նշեց ուկրաինացի մասնագետը։