Սերխիո Ռամոսը՝ Էդեն Ազարին․ «Հաճելի էր քեզ հետ նույն թիմում խաղալը»

«Սևիլիայի» պաշտպան Սերխիո Ռամոսը դիմել է բելգիացի ֆուտբոլիստ Էդեն Ազարին, ով հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

«Շնորհավորում եմ անհավանական կարիերայի կապակցությամբ, իմ ընկեր: Հաջողություն քեզ հետագա գործունեության մեջ: Հաճելի էր քեզ հետ նույն թիմում խաղալը»,- գրել է Ռամոսն իր սոցցանցերից մեկում։

Ազարը խաղացել է «Ռեալում», «Չելսիում» և «Լիլում»: Էդենը Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 76 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ 2022/2023 մրցաշրջանում բելգիացին անցկացրել է 10 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։