Անտոնիո Կոնտեն պատասխանել է իտալական ակումբը գլխավորելու մասին հարցին

Խոսակցություններ կան, որ «Նապոլին» շուտով կարող է փոխել գլխավոր մարզչին։

Անտոնիո Կոնտեին սկսեցին կապել Իտալիայի չեմպիոնների հետ։ 54-ամյա մասնագետը վեց ամիս է՝ առանց աշխատանքի է։

Կոնտեն չի պատասխանել «Նապոլիում» հնարավոր նշանակման մասին հարցին՝ հարգանք ցուցաբերելով թիմի ներկայիս ղեկավար Ռուդի Գարսիայի նկատմամբ։

«Այս պահին ես վայելում եմ ժամանակն ընտանիքիս հետ։ Ես հստակ ընտրություն կատարեցի, երբ հեռացա Անգլիայից: Բայց դուք գիտեք, որ շատ բաներ կարող են պատահել ճանապարհին:

«Նապոլի՞ն»։ Մենք միշտ պետք է հարգանք ցուցաբերենք»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Goal-ը։