Կառլո Անչելոտտին նշել է Չեմպիոնների Լիգան հաղթելու իր ֆավորիտներին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին նշել է, թե որ ակումբներին է ֆավորիտ համարում Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկությունում։

«Չեմպիոնների Լիգան հաղթելու իմ ֆավորիտներն են «Ռեալը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին» և «Բավարիան», – նշել է մասնագետը։

Այս մրցաշրջանում «Ռեալը» C խմբում է: Մադրիդի «Ռեալի» հետ միասին այս խմբում են «Նապոլին», «Բրագան» և «Ունիոն Բեռլինը»: Երկու տուրից հետո Անչելոտտիի սաները վեց միավորով առաջին տեղում են։