«Նյուքասլը» կարող է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանի հետ

«Նյուքասլը» մտադիր է ուժեղացնել թիմի կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

«Կաչաղակները» կարող են պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսի հետ, հայտնում է TodoFichaes-ը:

Գործարքի գումարը կարող է կազմել մոտ 15 միլիոն եվրո։ 27-ամյա Ֆիլիպսին կապում են մի շարք անգլիական ակումբների հետ, այդ թվում՝ «Արսենալի» և «Թոթենհեմի»։

2023/24 մրցաշրջանում Կալվին Ֆիլիպսը «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է ընդամենը հինգ հանդիպման։ Դրանցում կիսապաշտպանը ֆուտբոլի խաղադաշտում ընդհանուր առմամբ անցկացրել է 167 րոպե։