Մադրիդի «Ռեալը» պատասխանել է բելգիացի ֆուտբոլիստ Էդեն Ազարի՝ կարիերան ավարտելու որոշմանը։
Ազարի վերջին ակումբը եղել է Մադրիդի «Ռեալը», որի կազմում բելգիացին խաղացել է 2019-ից 2023 թվականներին։
«Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Էդեն Ազարի կարիերան ավարտելու մասին հայտարարությունից հետո «Ռեալ Մադրիդը» ցանկանում է մեր երախտագիտությունն ու ջերմությունը հայտնել մի խաղացողի, ով մեր ակումբ է ժամանել 2019 թվականին և չորս մրցաշրջանում նվաճել է 8 տիտղոս՝ մեկ Չեմպիոնների Լիգա, մեկ Աշխարհի ակումբային առաջնություն, մեկ Եվրոպայի Սուպերգավաթ, երկու Լա Լիգա, մեկ Կոպա դել Ռեյ և երկու Իսպանիայի Սուպերգավաթ։
«Ռեալը» ցանկանում է ամենայն բարիք մաղթել Էդեն Ազարին և նրա ընտանիքին նրա կյանքի այս նոր փուլում»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։