Ինչպես հայտնում է Goal-ը՝ «Բարսելոնան» պետք է վճարի մոտ 210 միլիոն եվրո։ Այս գումարից ընդամենը 90 միլիոն եվրոյից քիչ պակաս կատալոնացիները պետք է վճարեն առաջիկա 12 ամիսների ընթացքում։
«Լիդսը», «Մանչեսթեր Սիթին», «Բավարիան» և «Սևիլիան» այն ակումբների թվում են, որոնք «Բարսելոնան» պետք է վճարի։
Նշենք, որ վերջին տարիներին «Բարսելոնան» պայքարում է ֆինանսական լուրջ դժվարությունների դեմ։