Մարսելինո Տորալը մերժել է իսպանական ակումբի առաջարկը

«Մարսելի» նախկին մարզիչ Մարսելինո Տորալը մերժել է «Սևիլիայի» առաջարկը։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ վերջերս իսպանական ակումբի ղեկավարության և 58-ամյա մասնագետի միջև հանդիպում է կայացել, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության գալ պայմանագրի կետերի շուրջ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Մարսելինոն լքել էր «Մարսելի» գլխավոր մարզչի պաշտոնը։