«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը չի մասնակցի Իսպանիայի հավաքականին 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական հոկտեմբերյան հանդիպումներին, հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը։
Նախօրեին 16-ամյա ֆուտբոլիստը ժամանել էր ազգային հավաքականի վայր, սակայն փորձաքննությունը հաստատեց «Բարսելոնայի»՝ ազդրի վնասվածքի մասին նախկինում հրապարակած տվյալները։
Այս շաբաթ Իսպանիան կխաղա Շոտլանդիայի (հոկտեմբերի 12) և Նորվեգիայի (հոկտեմբերի 15) հետ։
Այս մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 11 հանդիպում, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։