Ուեյն Ռունին կարող է աշխատանքի անցնել Անգլիայում

Անգլիացի մասնագետ Ուեյն Ռունին կարող է աշխատանքի անցնել Անգլիայում, հաղորդում է The Times-ը։

Աղբյուրի համաձայն՝ 37-ամյա անգլիացին կարող է գլխավորել «Բիրմինգհեմը», որն այժմ Չեմպիոնշիփի վեցերորդ հորիզոնականն է զբաղեցնում:

Հոկտեմբերի 8-ին Ռունին հեռացավ «Դի Սի Յունայթեդից»։ Թիմը վաստակեց 40 միավոր և զբաղեցրեց 9-րդ տեղը MLS-ի Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում: