Լոիկ Ռեմին կավարտի ֆուտբոլային կարիերան

Ֆրանսիացի հարձակվող Լոիկ Ռեմին որոշել է ավարտել ֆուտբոլային կարիերան։

36-ամյա ֆրանսիացին հանդես է եկել «Լիոնում», «Լենսում», «Նիցայում», «Մարսելում», ՔՊՌ-ում, «Նյուքասլում», «Քրիսթալ Փելասում», «Չելսիում», «Լաս Պալմասում», «Խետաֆեում», «Լիլում», «Ռիզեսփորում» և «Ադանա Դեմիրսպորում»։ Ռեմիի վերջին ակումբը եղել է «Բրեստը», որի կազմում նա հանդես է եկել 2023 թվականի փետրվարից։

Ռեմին դարձել է Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն, Պրեմիեր Լիգայի չեմպիոն և Անգլիայի լիգայի գավաթակիր։