Ջուդ Բելինգհեմը նշել է, թե որ ֆուտբոլիստների ունակություններից կուզեր ունենալ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, ով ընթացիկ մրցաշրջանը արդյունավետ սկսեց «Լոս Բլանկոսի» կազմում, խոսել է այն մասին, թե ինչ խաղային որակներ կցանկանար ունենալ այլ ֆուտբոլիստներից։

«Ես կցանկանայի բնականաբար երկու ոտքով լավ խաղալ: Ինձ շատ է դուր գալիս Ուսման Դեմբելեի նման ֆոգտբոլիստների խաղը, որոնք կարող են երկու կողմերից անկյունայիններ իրացնել և նմանատիպ այլ բաներ անել:

Երանի ես ունենայի Քայլ Ուոքերի արագությունը: Կարծում եմ՝ խաղն ավելի հեշտ ու հաճելի կլիներ, եթե ես այնքան արագ լինեի, որ կարողանայի վազել մյուս ֆուտբոլիստների կողքով»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։