Ռաֆայել Գերեյրոն վնասվածքի պատճառով բաց կթողնի «Բավարիայի» առաջիկա խաղը

Պաշտպան Ռաֆայել Գերեյրոն վնասվածքի պատճառով բաց կթողնի «Բավարիայի» կիրակի օրը կայանալիք «Ֆրայբուրգի» դեմ հանդիպումը։

Պորտուգալացի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի մկանային վնասվածք, հայտնում է մյունխենյան ակումբի կայքը։ Գերեյրոն վնասվածք է ստացել իր վերջին մարզումներից մեկի ժամանակ։

Գերեյրոն 2023/24 մրցաշրջանում պորտուգալացին ընդամենը երկու հանդիպում է անցկացրել։ Թե որքան ժամանակ կպահանջվի 29-ամյա Գերեյրոյին ապաքինվել, դեռ հայտնի չէ։