«Բավարիան» նշել է այն մարզչին, ով կարող է գլխավորել թիմը

«Շտուտգարտի» գլխավոր մարզիչ Սեբաստիան Հյոնեսը կարող է ապագայում ստանձնել «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնը։

Այս մասին խոսել է մյունխենյան ակումբի տնօրեն Յան-Քրիստիան Դրեզենը։

«Կարո՞ղ է Հյոնեսն ապագայում գլխավորել «Բավարիան»: Երկարաժամկետ պլաններում դա չի կարելի բացառել։ Մենք հետևում ենք նրա առաջընթացին։ Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում։

Միգուցե նա կգլխավորի թիմը»,- հայտնում է Bild-ին։ Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելը ներկայումս «Բավարիայի» գլխավոր մարզիչն է։ Նրա գլխավորությամբ մյունխենցիները վաստակեցին 14 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: