«Թոթենհեմը» իր լավագույն մեկնարկն է ունեցել վերջին 63 տարվա մեջ

Շաբաթ օրը «Թոթենհեմը» արտագնա խաղում նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթեց «Լյուտոն Թաունին»։

Այս պահին «Սփըրսը» գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը. ութ տուրերում Անժե Պոստեկոգլուի թիմը տարել է վեց հաղթանակ և երկու ոչ-ոքի:

Այնուամենայնիվ, «Արսենալը» կամ «Մանչեսթեր Սիթին», որոնք կխաղան միմյանց հետ, կարող են առաջ անցնել «Թոթենհեմից» կիրակի օրը:

Ըստ Optus Sport-ի՝ «Թոթենհեմը» իր լավագույն մեկնարկն է ունեցել վերջին 63 տարվա ընթացքում՝ սկսած 1960/61 մրցաշրջանից: Հետաքրքիր է, որ լոնդոնցիների համար դա վերջին անգամն էր, որ նվաճեցին Անգլիայի առաջնությունը և Անգլիայի գավաթը: Այդ ժամանակից ի վեր թիմը երբեք չի նվաճել չեմպիոնական տիտղոսը։