Մահացել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի կինը

Մահացել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի կինը՝ Քեթին։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Քեթի Ֆերգյուսոնը մահացել է երեկ՝ հոկտեմբերի 5-ի առավոտյան, Չեշիրում 84 տարեկան հասակում։ Նա և Ալեքս Ֆերգյուսոնն ամուսնացած են 1966 թվականից։

«Մենք խորապես վշտացած ենք երեկ լեդի Քեթի Ֆերգյուսոնի մահվան կապակցությամբ։ Ընտանիքն այս պահին գաղտնիություն է խնդրում»,- մեջբերում է ֆերգյուսոնների ընտանիքի հայտարարության տեքստը։

Քեթին առաջին անգամ հանդիպել է Ալեքսին 1964 թվականին, երբ նա 23 տարեկան էր, և շուտով նրանք ամուսնացան 1966 թվականին։ Զույգը երեք որդի ունի՝ Մարկը՝ ծնված 1968 թվականին, և զույգ ֆուտբոլային մարզիչներ Դարենն ու Ջեյսոնը՝ ծնված 1972 թվականին, և 12 թոռ։