Նաիր Թիկնիզյան․ «Եթե ձմռանը առաջարկ լինի Եվրոպայից, ապա կդիտարկեմ»

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը նշել է, որ իրեն չեն անհանգստացնում ամառային տրանսֆերային պատուհանի շշուկները, ինչպես նաև նշել է, որ ձմռանը պատրաստ կլինի դիտարկել այլ ակումբների առաջարկները։

«Մամուլում որոշ խոսակցություններ կային, բայց կոնկրետություն չկար, և ես չէի կարող ինձ թույլ տալ անդրադառնալ մի բանի, որը իրականություն չէր: Չեմ մտածում ձմռան մասին, բայց եթե լինի առաջարկ, որը կհամապատասխանի և՛ ակումբին, և՛ ինձ, ապա ուրախ կլինեմ ու դիտարկեմ դա»,- Թիկնիզյանի խոսքերն է մեջբերում «РИА Новости Спорт»-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 9 հանդիպում ռուսաստական Պրեմիեր Լիգայում, դարձել չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։