Ժոզե Մոուրինյոն նշել է, որ մի օր աշխատելու է Սաուդյան Արաբիայում

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ մի օր աշխատելու է Սաուդյան Արաբիայում։ Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանդես է գալիս Սաուդյան Ալ-Նասրում:

«Ես կգնամ Սաուդյան Արաբիա, երբ ազատ ժամանակ ունենամ։ Բայց ես վստահ եմ։ Ես չգիտեմ, թե երբ դա տեղի կունենա, բայց ես համոզված եմ դրանում: Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի ապագայում, բայց ես անպայման կանեմ դա։

Ես հավատարիմ եմ «Ռոմային» և ցանկանում եմ ամբողջ ուժերս տալ ակումբին մինչև վերջին օրը», – նշել է 60-ամյա պորտուգալացին, ով վերջերս խոստովանել է, որ ամռանը մերժել է Սաուդյան Արաբիայի շահավետ առաջարկը: