Ալֆոնսո Դեյվիսը կարող է կարիերան շարունակել Լա Լիգայում

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հայտնում է AS-ը։

Կանադացին երկար ժամանակ է, ինչ ակումբի հնարավոր նորեկների ցուցակում է։ «Ռեալը» պլանավորում է ֆուտբոլիստին գնել հնարավոր լավագույն գնով. հաջորդ ամառ նրան կմնա մյունխենցիների հետ պայմանագրի ավարտին մեկ տարի:

Նշվում է նաև, որ մադրիդյան ակումբը Դեյվիսի հետ պայմանագիր կնքելուց հետո տրանսֆերի կհանի պաշտպան Ֆերլան Մենդիին։ Մադրիդցիները պատրաստ են ցածր գնով բաց թողնել ֆրանսիացուն։