Էմանուել Պետիտ. «ՖԻՖԱ-ն մտածում է միայն գումարի մասին»

Ֆրանսիայի հավաքականի աշխարհի նախկին չեմպիոն Էմանուել Պետիտը խոսել է 2030 թվականի աշխարհի առաջնությունը երեք մայրցամաքներում անցկացնելու մասին։

Պետիտը հավանություն չի տալիս այս մոտեցմանը, որն անցկացվում է չորս տարին մեկ անգամ։

«ՖԻՖԱ-ն կրկին որոշեց «ցուցադրել իր միտքը»։ Երբ ես կարդացի այդ մասին, մտածեցի, որ կատակում են, ես այնպիսի զգացողություն ունեմ, որ այս թեմայի վերաբերյալ որոշումներ կայացնում են մարդիկ, ովքեր նստած են ուրիշ աշխարհում:

Ֆուտբոլիստներն ավելի հոգնած կլինեն թռիչքներից և ժամային գոտիները փոխելուց: ՖԻՖԱ-ն մտածում է միայն այն մասին, թե ինչպես ավելի շատ գումար վաստակել,- Պետիտի խոսքերն է մեջբերում ITASportPress իտալական լրատվական գործակալությունը։